Մատչելիության հղումներ

Բելառուսում մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր Սերգեյ Տիխանովսկուն և նրա յոթ աջակիցներին


Սերգեյ Տիխանովսկին պիկետ է անցկացնում, 25-ը մայիսի, 2020թ.
Սերգեյ Տիխանովսկին պիկետ է անցկացնում, 25-ը մայիսի, 2020թ.

Բելառուսում մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն և նրա յոթ աջակիցներին՝ հասարակական կարգը խախտելու համար․ վերջիներիս սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Ակտիվիստը անցած ամսվա վերջին նախընտրական պիկետ էր անցկացրել կնոջը՝ Սվետլանային նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Խաղաղ հավաքը, սակայն, վերաճել էր բռնությունների, երբ անծանոթ մի կին փորձել էր քաշքշել ընդդիմադիր գործին։ Րոպեներ անց դեպքի վայ էին ժամանել հատուկ ջոկատայիններն ու ձերբակալել Տիխանովսկուն։

Վերջինս հայտնի բլոգեր է, որի յութուբյան «Երկիր՝ ապրելու համար» վիդեբլոգը լայն ճանաչում ունի երկրի տարածքում։

Եվրամիությունն այսօր կոչ է արել Մինսկին ազատ արձակել ընդդիմադիրներին և հավասար մրցակցության պայմաններ ապահովել օգոստոսին կայանալիք ընտրություններում։ Դրանց կմասնակցի նաև գործող, և երկրի առայժմ միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ նա առաջադրվել է արդեն վեցերորդ անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG