Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսից առողջացումների մասին


Armenia-Minister of Health of RA Arsen Torosian,14May,2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսեց կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին:

Արսեն Թորոսյանն իր խոսքում ասաց. «Եթե հիշում եք մայիսի կեսերին մենք որոշեցինք այն քաղաքացիներին, որոնք ունեն թեթև սիմպտոմներ տեղափոխել տնային հսկողության: Այնպես ստացվեց, որ մոտ 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և գնացին 14-օրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի տնային հսկողությունից հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված: Այդ ամբողջ 14 օրերի ընթացքում մենք բուժված համարում էինք այն քաղաքացիներին, ովքեր հիվանդանոցներից էին դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստավորումով: 14 օրը մոտենալուն զուգընթաց առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14-օրյա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը»:

Նախարարն ասաց, որ այս հանգամանքով պայմանավորված վաղը կլինեն ավելի մեծ թվով բուժվածներ:

Թորոսյանը հորդորեց չթուլացնել զգոնությունը վերջին մի քանի օրերին կորոնավիրուսի հաստատված ցածր թվերի պատճառով:

«Ես կոչ եմ անում, որպեսզի բոլորս խստորեն 100 տոկոս կարգապահությամբ պահպանենք այդ երեք կանոնները՝ հատկապես դիմակների կրելը բոլոր հանրային վայրերում, սոցիալական հեռավորություն պահելը այնտեղ, որտեղ հնարավոր է և հնարավորինս հաճախ ձեռքերն ախտահանելը և լավանալը», - ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը հայտնեց՝ այս պահին մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը՝ հավելելով. «Մենք դեռ կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել, ինչը չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից դրդված նորից թուլանանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG