Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան այլևս չի պատասխանում Հարավայինի զանգերին


Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի առաջնորդները, արխիվ

Հյուսիսային Կորեան սառեցրել է կապի բոլոր միջոցները Հարավայինի հետ, այդ թվում՝ երկու երկրների պաշտոնյաների և զինվորականների միջև հաստատված հեռահաղորդակցությունը:

«Մենք այլևս Սեուլի հետ քննարկման թեմա չունենք», - հայտարարել է Փհենյանը։

Հարաբերությունները վերստին սրվել են, երբ հարավկորեացի ակտիվիստները օդապարիկներով քարոզչական թռուցիկներ են սփռել բռնապետական կառավարմամբ հայտնի Հյուսիսայինի տարածքում։

«Թշնամիները պատասխան կտան իրենց արարքների համար», - ի պատասխան սպառնացել է Փհենյանը։

Հակամարտող կողմերի միջև հեռահար կապը հաստատվել էր 2018-ին՝ տասնամյակների դադարից հետո։ Այսօր Սեուլը հայտարարել է՝ անցած գիշերվանից այն չի գործում․ հարևաններն իրենց զանգերին չեն պատասխանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG