Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ Հայաստանում Covid-19-ից տուժած բնակչությանը աջակցելու համար


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, արխիվ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից Հայաստանում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը: այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների վարչությունը:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ հատկապես արձագանքելով Հայաստանում առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց և աշխատանքային միգրանտներին, ինչպես նաև՝ համավարակից տուժած փոքր բիզնեսներին:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել», - Covid-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի և հառավարության քննարկման ժամանակ ասել է Շոմբի Շարփը:

«Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ և հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները», -ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG