Մատչելիության հղումներ

Խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, հնչեցվել են հայհոյանքներ. Ոստիկանություն


Երեկ ուշ երեկոյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի Աբովյան փողոցի ժամանցի օբյեկտներից մեկում ոստիկանների և գործարար, հանրապետական նախկին պատգամավոր Սանվել Ալեքսանյանի եղբորորդու, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի միջ միջադեպ է եղել։ Համացանցում այս միջադեպի տեսանյութը հայտնվեց։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ոստիկանները ուժ են կիրառել Ալեքսանյանի նկատմամբ պարետատան սահմանած կանոններին և ոստիկանների պահանջին չհետևելու համար։

«Ազատությունը» ոստիկանությունից միջադեպի վերաբերյալ պարզաբանում խնդրեց։ Ոստիկանությունից փոխանցեցին՝ ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Աբովյան փողոցի ակումբներից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG