Չեխ-լեհական սահմանին գտնվող Լեհաստանի քարածխի հանքերում կորոնավիրուսի բռնկման օջախ է հայտնաբերվել:
Ըստ պաշտոնական տվյալների, միայն անցած հանգստյան օրերին հանքափորների շրջանում հաստատվել է 1151 նոր դեպք, իսկ երկուշաբթի օրը վարակված հանքափորների թիվը գերազանցել է հինգ հազարը։
Մոտ 39 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսպիսով հասել է շուրջ 27 հազարի, համաճարակի հետևանքով մինչ օրս զոհվել է 1161 մարդ: