Մատչելիության հղումներ

Քրեակատարողական ծառայությունը միջնորդում է վերացնել Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բ/կ-ում թողնելու որոշումը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, մայիս, 2020թ.

Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու որոշումը։

Վարչական դատարանն այդ որոշումը կայացրել է մայիսի վերջին՝ բավարարելով նախկին նախագահ փաստաբան Արամ Օրբելյանի հայցադիմումը: Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես չի բացառել, որ կբողոքարկեն Վարչական դատարանի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ և կալանավորված է անցած տարվա հունիսի 25-ից:

Մայիսի 12-ին նախկին նախագահին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

XS
SM
MD
LG