Մատչելիության հղումներ

Այսօր պիտի բոլորս մաքսիմալ օգնենք, ընդգծում է համաճարակաբանը


Կորոնավիրուսի վարակի 766 նոր դեպք՝ շաբաթ օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «արդեն քայլում ենք դժոխքի միջով»:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման հյուրն էր համաճարակաբան Արման Բադալյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Արման Բադալյան. – Ես էսօր տեսնում եմ համացանցում բավական քննադատական մոտեցումներ էլ: Ես Ձեզ մի բան ասեմ, միշտ հայրս էր ինձ ասում, ասում էր՝ երբ որ ջրում օգնություն սպասողին մոտենում ես, չպետք է միշտ ասես՝ «այ, ինչի՞ մտար ջուրը, ինչի՞ այսքան հեռու գնացիր», պիտի օգնես՝ ջրից հանես էդ մարդուն, մնացած հարցերը կտրվի հետո:

Բնականաբար, ես դրա համար այդքան կողմնակից չեմ էսօր քննադատելու, էսօր պիտի բոլորս մաքսիմալ օգնենք՝ այդքանով, ինչքանով որ հնարավոր է: Եվ, այո, սա դաս է, որ հետագայում կենսաբանական ընդհանրապես վտանգի դեմ, պարզ է՝ ուրիշ մենք ոլորտներ էլ ունենք՝ ոչ վարակիչ հիվանդությունների և այլն, կանխարգելման, բուժման, բնականաբար, բայց կոնկրետ սա ցույց տվեց, որ կենսաբանականի տեսանկյունից՝ շատ երկրներ աշխարհում, և ասեմ Ձեզ՝ աշխարհի տեսանկյունից էլ, երբ որ վարժանքներ, բաներ տարբեր արվում են, դա միշտ արծարծվել է՝ ԱՀԿ-ի, CDC-ի ամերիկյան [կողմից] և այլն, որ պատրաստվածությունը այնքան մեծ, բարձր մակարդակի չի, և էս հիվանդությունը բերեց նրան, որ հերթական անգամ ապացուցվեց, որ մենք պատրաստ չենք:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG