Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը մեծապես արժևորում է Շվեդիայի հետ հաստատված բարեկամական կապերը և շահագրգիռ է ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։
«Շնորհակալ ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին Շվեդիայի շարունակական աջակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցու-թյանը սատարելու համար։
Լիահույս ենք, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա հիմնված արժեհամակարգը և փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն առավել ակտիվ ու հագեցած երկկողմ օրակարգ ձևավորելու համար», - նաև նշված է ուղերձում։