Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե կփակի ներկորեական հաղորդակցության գրասենյակը, քանի որ, ըստ Փհենյանի, Հարավային Կորեան օդապարիկներով Հյուսիսային Կորեա է ուղարկում հակապետական կոչերով թռուցիկներ և դրանցով փորձում է սադրել բնակիչներին:
Այդ թռուցիկների հեղինակներն, ըստ Փհենյանի, Հյուսիսային Կորեայի «դավաճաններն են, այլախոհներ, ովքեր փախուստի են դիմել և ապաստանել են Հարավային Կորեայում»:
«Մայիսի 31-ից այդ թռուցիկները հասնում են Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեայի կառավարությունը միամիտ է, եթե մտածումն է, թե այս պայմաններում կշարունակենք բանակցությունները», - հայտարարել են Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները: