Մատչելիության հղումներ

Բելառուսին հասցեագրված ամերիկյան նավթը հասել է Լիտվա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Մինսկ,1-ը փետրվարի, 2020թ.

Ամերիկյան նավթակիր առաջին լցանավը Բելառուսի համար հասցեագրված նավթով հասել է հարևան Լիտվա՝ Կլայպեդայի նավահանգիստ:

Բելառուսը ցանկանում է կրճատել էներգակիրների հարցում կախվածությունը Ռուսաստանից:

Մինսկը և Մոկսվան դեռ տարեսկզբին հայտնել են, որ վեճերը կարգավորել են, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն ասել է, որ ցանկանում դիվերսիֆիկացնել նավթ ներկրելու ուղիները:

Բելառուս ամերիկյան նավթ ուղարկելու նախաձեռնության մասին մայիսին խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Բելառուսն այս տարի ծովային ճանապարհով արդեն նավթ է ստացել Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից: Բացի այդ, Բելառուսն Ուկրաինայի տարածքով Ադրբեջանում արդյունահանված նավթ է ստացել:

«Երբ ձեռք ես բերում աղբյուրներդ դիվերսիֆիկացնելու հնարավորություն, անմիջապես հզորանում ես, հզոր ես դառնում, ունենալով հիմնական մատակարար», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Զիգմանտաս Վաիկունասը:

Նրա փոխանցմամբ, որքան նվազում է էներգակիրների հարցում Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից՝ այնքան ավելի է հզորանում Բելառուսի քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG