Մատչելիության հղումներ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. վարչապետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Պարետի որոշմամբ այսօր կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, թե պատճառն այն է, որ քաղաքացիներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն կա կորոնավիրուսի 63 դեպք: Այդ 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:

«Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100֊ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ», - գրել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG