Ֆրանսիան հաղորդել է, որ իր հատուկ ուժերը ոչնչացրել են «Ալ-Ղայդա» ահաբեկչական շարժման Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի առաջնորդ Աբդելամալեկ Դրուկդելին։
Ֆրանսիայիզինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին ասել է, որ գործողությունն իրականացվել է Մալիում։ Ֆրանսիայի հատուկ ուժերն ավելի քան 7 տարի են հետապնդել Դրուկդելին։
Ֆրանսիան և տարածաշրջանի երկրները՝ Նիգերը, Մալին Բուրկինա Ֆասոն համատեղ ջանքերով պայքարում են տարածաշրջանում թաքնվող իսլամիստների դեմ։
Աբդելմալիկ Դրուկդելը համարվել է Ալ-Ղայդա ահաբեկչական կառույցի ամենափորձառու հրամանատարներից մեկը։