Մատչելիության հղումներ

Փաշինյան. Քննարկում ենք մի քանի սցենար, այդ թվում` տոտալ արգելափակումն ու պարետային ժամը


Պարետատունն այսօր քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար, այդ թվում` տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակները։ Այս մասին նիստից հետո ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, ահա թե ինչու, որովհետև նման որոշումներ կայացնելուց առաջ պիտի համոզված լինել, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները։ Մենք ելնում եք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա, և որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին և ոչ հոկտեմբերին, ոչ դեկտեմբերին և նույնիսկ ոչ 2021 թվականի փետրվարին։ Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով և տեմպերով, հետևաբար այս առումով անորոշությունները շատ են»,- շեշտեց Փաշինյանը։

Նա հավելեց` իր պատկերացմամբ հիմնական լուծումը անհատական վարքագծի փոփոխությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG