Մատչելիության հղումներ

Brexit-ի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա


Brexit-ի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնիեն, արխիվ
Brexit-ի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնիեն, արխիվ

Brexit-ի հարցով Եվրամիության ավագ բանագնաց Միշել Բարնիեն այսօր ասել է, որ այս շաբաթ տեղի ունեցած բանակցություններում նշանակալից առաջընթաց չի գրանցվել:

Լոնդոնը և Բրյուսելը տարաձայնություններ ունեն ձկնորսության և այլ հարցերի շուրջ:

Բրիտանիան այս տարվա հունվարից է դուրս եկել Եվրամիության կազմից: Հիմա կողմերի հարաբերությունները կարգավորվում են ժամանակավոր համաձայնագրով:

«Ես` որպես մեր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանձնարարությամբ բանակցող պաշտոնյա, ունեմ պարտավորություն ձեզ հայտնել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ բանակցություններում առաջխաղացում չկա»,- ասել է Բարնիեն:

Նրա փոխանցմամբ, Լոնդոնն ու Բրյուսելը տարաձանություններ ունեն արդար մրցակցության և կողմերի ապագա հարաբերությունների հստակեցման հարցերում:

Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսված են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG