Մատչելիության հղումներ

Մոսկվայում թուլացնում են կարանտինը


Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի զորահանդեսի փորձ, Մոսկվա, 4 հունիսի, 2020թ.

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի փողոցներում վերստին աշխուժություն է: Ռուսաստանը մասնակի չեղարկել է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:

Կարանտինի պայմաններում աշխատել են միայն պարենի խանութներն ու դեղատները, բայց շաբաթասկզբին արտոնվել է նաև որոշ այլ ապրանքատեսակներ վաճառող խանութների աշխատանքը:

Ռուսաստանում հունիսի 5-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 8 հազար 726 նոր դեպք, ընդհանուր հաշվով ախտահարվել է մոտ մոտ 450 հազար մարդ:

Անցած 24 ժամում մահացել է 144 մարդ, Ռուսաստանում մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 5 հազար 528-ը:

Մոսկվայում ուժի մեջ մնացած սահմանափակումները կգործեն առնվազն մինչև հունիսի 14-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG