Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն լայնածավալ ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում


ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ
ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) լայնածավալ ստուգումներ է սկսել Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)։ Պատճառն, ըստ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանի, առկա ռիսկերն են։

Թե մասնավորապես ի՞նչ ռիսկեր են հայտնաբերել, ծառայությունից դեռ չեն հայտնում՝ խոստանալով, որ ավելի ուշ կհայտնեն։ ՊՎԾ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ստուգումները մեկնարկել են մայիսի 12-ից։

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Այդ մասին հենց ինքը՝ պաշտոնյան էր գրել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Իսկ թե ի՞նչ պատճառով, Անանյանը չէր մանրամասնել։ Պաշտոնյան շնորհակալություն էր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար։

Այսօր էլ խորհրդարանում անդրադառնալով Դավիթ Անանյանի հրաժարականին՝ վարչապետ Նիոկլ Փաշինյանը շնորհակալություն հայտենց նրան կատարված աշխատանքների համար։

«Կարծում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանարապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, այդ փոփոխություններն ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG