Եվրամիության գլխավոր ֆինանսական կառույցը` Եվրոպական կենտրոնական բանկը, այսօր եվրոյի գոտու տնտեսական կացության վերաբերյալ նոր կանխատեսումներ է հրապարակել: Դրանց համաձայն՝ եվրոյի գոտու պետություններում ՀՆԱ-ի անկումը 2020 թվականին կազմելու է 8,7 տոկոս:
Երեք ամիս առաջ՝ կորոնավիրուսի համաճարակի ամենասկզբում, Եվրոպական կենտրոնական բանկը ավելի լավատեսական կանխատեսմամբ էր հանդես եկել` պնդելով, թե եվրոյի գոտին 2020 թվականը փակելու է մոտ մեկ տոկոսի աճով:
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի խոսքով՝ 2021 թվականին տնտեսական աճը եվրոյի գոտում կվերականգնվի` կազմելով ավելի քան 5 տոկոս: