Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ Թուրքիայում համաճարակի երկրորդ ալիք չի լինի


Թուրքիա - Բժիշկները ստուգայց են կատարում՝ հայտնաբերելու կորոնավիրուսով վարակվածների, Անկարա, ապրիլ, 2020թ.
Թուրքիա - Բժիշկները ստուգայց են կատարում՝ հայտնաբերելու կորոնավիրուսով վարակվածների, Անկարա, ապրիլ, 2020թ.

«Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիք չի սպասվում», - պնդում է երկրի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջան: Նրա խոսքով` երկրորդ ալիքը հնարավոր է եղել կանխել նախևառաջ երկրի բնակչության կողմից կարանտինային միջոցառումների պահպանման շնորհիվ:

«Հունիսի 1-ից Թուրքիայում մեկնարկել է սահմանափակումների մեղմացման փուլը: Դրան զուգահեռ, սակայն, մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորության կանոնները` վարակի տարածումը դանդաղեցնելու նպատակով», - հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը:

Քոջայի խոսքով` վերջին օրերին երկրի տարածքում հայտնաբերվող կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն նվազել են, նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը:

XS
SM
MD
LG