Մատչելիության հղումներ

Ընդլայնվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառուների շրջանակը


Կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մեջ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Միջոցառման շրջանակում միանվագ աջակցություն է ցուցաբերվում տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Ըստ այդմ, ցանկում ներառվել են նաև հետևյալ ոլորտները՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Այս 9 ոլորտներով շահառուների թիվը կավելանա 9171-ով, որոնք աշխատում են 1875 կազմակերություններում, աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG