Մատչելիության հղումներ

Ֆլոյդի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք ոստիկանի


ԱՄՆ - Բողոքի զանգվածային ցույց Լոս Անջելեսում, 3-ը հունիսի, 2020թ.

ԱՄՆ Մինեսոտա նահանգի դատախազները բավարարել են բողոքի զանգվածային ցույցերի հիմնական պահանջներից մեկը՝ ընդլայնելով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործը և ներգրավելով ևս երեք ոստիկանների, որոնք դեպքի ժամանակ տվյալ վայրում են եղել:

Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը երեկ ասել է, որ երեք սպաներին այժմ մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու մեջ:

Հիշեցնենք՝ Մինեապոլիսում ձերբակալման ընթացքում 46-ամյա աֆրոամերիկացուն ծնկով գետնին սեղմած ոստիկանը մեղադրվում է սպանության մեջ: Ֆլոյդի դիահերձումն արձանագրել է, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով:

Այդպիսով, տվյալ գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության չորս աշխատակցի, բոլոր չորսը կարող են խիստ պատիժ կրել՝ երկարատև ազատազրկում:

Ցույցերն, այնուհանդերձ, շարունակվում են: Չորեքշաբթի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել 150 քաղաքներում:

XS
SM
MD
LG