Մատչելիության հղումներ

Նոր ընդհարում Հոնկոնգի խորհրդարանում


Հոնկոնգի համալսարանի ուսանողները մաքրում են 1989 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված «Ամոթի սյուն» հուշարձանը, 4-ը հունիսի, 2020թ.

Չինաստանի հատուկ վարչական շրջան հանդիսացող Հոնկոնգի ոստիկանությունն այսօր մուտք է գործել տեղական խորհրդարանի շենք` նիստերի դահլիճում սկիզբ առած բախմանը վերջ տալու պատրվակով:

Հոնկոնգի օրենսդիր մարմնի անդամների միջև ընդհարումը սկիզբ է առել, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը Չինաստանն անավանել է «մարդասպան պետություն»` հիշատակելով 1989 թվականին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած դեպքերը: Դրանց ընթացքում Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ստորաբաժանումները դաժանորեն ճնշել էին ուսանողական ցույցերը` հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դառնալով:

«Մենք երբեք չենք ների Չինաստանի կոմունիստական կուսակցությանը 31 տարի առաջ սեփական ժողովրդին կոտորելու համար», - հայտարարում էր Հոնկոնգի ընդդիմության առաջնորդ Էդի Չուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG