Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը դեմ է բանակը անկարգությունների մասնակիցների դեմ օգտագործելու գաղափարին


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը դեմ է արտահայտվել իր անմիջական վերադասի` նախագահ Դոնալդ Թրամփի` բանակային ստորաբաժանումները փողոցային անկարգությունների ճնշման նպատակով օգտագործելու գաղափարին: Այս մասին Էսպերը հայտարարել է նախօրեին` Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ ԱՄՆ տասնյակ քաղաքներում սկիզբ առած անկարգությունները ճնշելու նպատակով ամերիկյան իշխանությունները կարող են հիմնվել «Խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի դրույթների վրա` Զինված ուժերի ստորաբաժանումները անկարգությունների մասնակիցների դեմ օգտագործելու համար իրավական հիմք ստեղծելով:

«Կարգուկանոն հաստատելու նպատակով գործող բանակային ստորաբաժանումների օգտագործումը պետք է դիտարկվի որպես հնարավոր վերջին տարբերակը, երբ իրավիճակն անելանելի է և շուտափույթ լուծումներ է պահանջում: Մենք այժմ նման իրավիճակում չենք, ուստի ես չեմ պաշտպանում «Խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը», - հայտարարում էր Պենտագոնի ղեկավարը:

XS
SM
MD
LG