Մատչելիության հղումներ

Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան


Ծովինար Համբարձումյան, լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Հռոմում: Հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հունիսի 1-ին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը երեկ երեկոյան հրապարակել է նաև նորանշանակ դեսպանի կենսագրական տվյալները:

Ծովինար Համբարձումյանը 49 տարեկան է, ավարտել է Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետը (թուրքագետ), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը: 1995 թվականից աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում, 2002- 2018 թվականներին՝ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ: 2018-2020 թվականներին ղեկավարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG