Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում բացօթյա հյուրանոց է բացվում


Շվեյցարիայի բնապատկեր, արխիվ
Շվեյցարիայի բնապատկեր, արխիվ

Ֆրենկ և Պատրիկ Ռիկլին երկվորյակ եղբայրներն ու նրանց գործընկեր Դանիել Շարբոնիեն Արևելյան Շվեյցարիայի Ալպերում և Լիխտենշտեյնում բացօթյա հյուրանոցների ծրագիր են իրականացնում, որը նրանք անվանել են «Զրո անշարժ գույք»։

Հյուրերի համար նրանք հարմարավետ մահճակալներով, ժամանակակից կահույքով 7 հարթակներ են ստեղծել բնության գեղեցիկ վայրերում։

Երկտեղանի բացօթյա համարի մեկ գիշերվա գինը 295 շվեյցարական ֆրանկ է՝ ներառյալ սպասարկումը, որը հաճախ կատարելու են տեղացի ֆերմերները։

Եղբայրների կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց ծրագիրը կարող է ավելի գրավիչ դառնալ։

Ինտերնետային կայքում վաղվանից սկսվելու է 7 լյուքս համարների ամրագրումը, որոնք բացվելու են հուլիսի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG