Մատչելիության հղումներ

Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունն ընդունվեց ամբողջությամբ


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն է տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները: Այն վերաբերում է բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցող ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնց բանկային պարտավորությունը կազմել է 20 միլիոն դրամ և ավելի:

Մինչ քվեարկությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ դեմ են քվեարկելու, և այս կերպ խորհրդարանը վատ նախադեպ է ստեղծում:

«Կենտրոնական բանկը տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը` չհրապարակելով անպարտաճանաչ վարկառուների անունները, և այժմ, երբ օրենքի խախտումը հայտնաբերվել է, օրենքը փոխվում է», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG