Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 6,4 միլիոնին, մահացել է 380 հազար մարդ, բուժվել է 2,7 միլիոնը


ԱՄՆ - Կորոնավիրուսի անվճար թեստավորման կենտրոն Նոր Օռլեանում, Լուիզիանա նահանգ, մայիս, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 6 միլիոն 383 հազարին, հիվանդությունից մահացածների թիվն անցել է 380 հազարը, բուժվել է շուրջ 2 միլիոն 731 հազար մարդ:

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ թե՛ վարակվածների և թե՛ մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար 1 միլիոն 832 հազար և 106 հազար:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան է՝ 555 հազար, այդ երկրում մահացել է 31 հազար մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ 423 հազար, մահացել է 5 հազար մարդ:

Մահացածների թվով աշխարհում երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ շուրջ 37 հազար, այս երկրում վարակվածների թիվը 279 հազար է, երրորդը Իտալիան է՝ 33,5 հազար մահացու ելք վարակի 233,5 հազար դեպքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG