Մատչելիության հղումներ

Պուտինը հստակեցրել է` երբ և ինչպես է Կրեմլը կիրառելու միջուկային զենքը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե այն գործադրվի իր կամ իր դաշնակիցների դեմ, կամ եթե երկիրը ենթարկվի ոչ միջուկային հարձակման, որը կսպառնա Ռուսաստանի պետականությանը, ասվում է միջուկային ոլորտի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր ստորագրած հրամանագրում։

Փաստաթղթում նշվում է՝ Կրեմլը միջուկային զենք կգործադրի նաև իր ռազմավարական օբյեկտների վրա հարձակման դեպքում, ընդ որում, նշվում է, որ նախագահը կարող է անհրաժեշտության դեպքում այս մասին տեղյակ պահել այլ երկրների քաղաքական ղեկավարություններին ու միջազգային կազմակերպություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG