Մատչելիության հղումներ

Ռադայում պահանջում են Ավակովին պաշտոնանկ անել


Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, արխիվ

Ուկրաինայում պատգամավորները ստորագրահավաք են սկսել Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնանկ անելու պահանջով՝ հաղորդել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Իգոր Վասիլևը։

Նախաձեռնությանը միացել է նաև ընդդիմադիր «Ձայն» խմբակցությունը։

Նախարարի դեմ բողոքի ալիքը սկսվել է մայիսի վերջին, երբ Կիևի շրջանի 26-ամյա բնակչուհիներից մեկը հաղորդել էր, թե ոստիկաններն իրեն բաժնում ծեծել ու բռնաբարել են։ Հարուցվել էր քրեական գործ, դատարանի որոշմամբ, ոստիկաններից երկուսը ձերբակալվել են, բաժնի ևս տասը աշխատակիցներ էլ՝ պաշտոնանկ արվել։

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ այս միջադեպը միակը չէ, և ոստիկանական համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG