Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակ․ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է


Վարչապետ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնում է կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ 1-ը հունիսի, 2020

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի առողջական վիճակը լավ է։

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը և նրա ընտանիքի բոլոր անդամները, բացի բանակում ծառայող որդուց, վարակված են կորոնավիրուսով։

«Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Վարչապետն իր աշխատանքային պարտականությունները շարունակում է կատարել կառավարական առանձնատնից հեռավար կերպով: Մենք այսօր ունեցել ենք արդեն պարետատան նիստ, որին վարչապետը մասնակցել է էլի հեռավար ռեժիմով: Նախատեսում ենք, որ ավելի ուշ կունենանք ճեպազրույց`պահպանելով հակահամաճարակային կանոնները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Ինչպես երեկ, այդպես էլ այսօր երեկոյան կառավարական առանձնատանը վարչապետը ճեպազրույց կունենա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որը կհեռարձավի ուղիղ եթերում։

Հարցին, թե արդյոք այդպես չեն խախտվում հակահամաճարակային և մեկուսացման կանոնները, Մանե Գևորգյանը պատասխանեց. – «Ճեպազրույցը կազմակերպելիս ինչպես ամբողջ նկարահանող թիմը, այնպես էլ աշխատակիցները, վարչապետը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և նախարար Թորոսյանը, բոլորը, մենք բոլորս պահպանել ենք հակահամաճարակային կանոնները, վարչապետը ձեռնոցով է եղել, դիմակով է եղել: Դիմակով ենք մենք բոլորս, ձեռնոցներ կրում ենք բոլորս: Որևէ խախտում... եթե նկատեցիք, նույնիսկ հեռավորությունը միմյանցից կանգնած համապատասխան են եղել այն կանոններին, որը որ սահմանվել է մասնագետների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG