Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, տեղեկատվություն փոխանակել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին:

Զրույցի վերջում Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ, փոխանցում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ պաշտոնական Մինսկի, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, մի շարք ոլորտներում ավելի վաղ նախանշված ծրագրերի իրագործումը: «Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոպ Փաշինյանը պայմանավորվել են մոտ ապագայում դեմ առ դեմ հանդիպում ունենալ՝ այս և առանցքային այլ հարցերը քննարկելու համար», - հաղորդում է Բելառուսի նախագահական նստավայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG