Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է «անկարգություններին և ամենաթողությանը» վերջ տալու համար գործի դնել բանակը


ԱՄՆ - Ոստիկանությունը արցունքաբեր գազի օգնությամբ ցրում է Սպիտակ տան մոտ հավաքված ցուցարարներին, Վաշինգտոն, 1-ը հունիսի, 2020թ.

ԱՄՆ նախագահը սպառնացել է գործի դնել բանակը, որպեսզի վերջ տա, ինչպես ինքն է բնորոշել՝ երկրով մեկ տարածված «անկարգություններին ու ամենաթողությանը»։

«Նահանգային իշխանությունները պարտավոր են Ազգային գվարդիան օգտագործելով՝ իրավապահների ծանրակշիռ առավելություն ապահովել, քանի դեռ բռնությունների ալիքը չի ճնշվել», - ասել է Թրամփը, զգուշացնելով՝ հակառակ դեպքում ինքը կմոբիլիզացնի բանակը և «արագ կլուծի խնդիրը նրանց փոխարեն»։

Բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները սկսվել են մեկ շաբաթ առաջ՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Վերջինս մահացել է ոստիկանների գործադրած բռնության արդյունքում։ Երեկ հրապարակվել են դիահերձման արդյունքները, ըստ որոնց՝ 46-ամյա տղամարդը շնչահեղձ է եղել։

XS
SM
MD
LG