Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 6 մլն 270 հազարը, մահացել է շուրջ 375 հազար, բուժվել՝ 2,7 մլն մարդ


Ռուսաստան - Մոսկովյան առևտրի կենտրոնի հաճախորդը դուրս է գալիս ախտահանման խցիկից, 1-ը հունիսի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում անցել է 6 միլիոն 270 հազարը, ավելի քան 375 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվածների թիվը մոտենում է 2 միլիոն 700 հազարին:

Կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր շարունակվում են գրանցվել ամբողջ աշխարհում:

Բրազիլիան մահերի թվով առաջ է անցել Իսպանիայից, վարակն արագորեն տարածվում է Մեքսիկայում և Չիլիում, Իրանի իշխանությունները վախենում են նոր ալիքից: Ռուսաստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվը չի նվազում:

Եվրոպայում, միևնույն ժամանակ, ամեն ինչ աստիճանաբար բացվում է՝ Մեծ Բրիտանիայում՝ տարրական դպրոցները, Նիդերլանդներում՝ բարերը, ռեստորանները, թանգարանները, Շվեյցարիայում` կինոթատրոններն ու գիշերային ակումբները:

Հունիսի 3-ից Իտալիան կվերացնի տարբեր շրջանների միջև տեղաշարժի սահմանափակումները, Ուկրաինայում գնացքների երթևեկությունը վերսկսվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG