Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ հասնելով 43-ի


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ հասնելով 43-ի, Հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Հայտարարությունում ասված է, որ նրանք արտերկրից «ժամանած Արցախի քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում»:

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 26 քաղաքացի, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG