Մատչելիության հղումներ

Բախումներ Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին, կան տուժածներ


Բախումը Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին, 31-ը մայիսի, 2020թ.

Հերթական բախումներն են տեղի ունեցել Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին՝ սահմանամերձ շրջանների բնակիչների միջև, երկու կողմից էլ կան տուժածներ:

«Ազատության» ղրղըզական ծառայության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ ղրղըզական Չեչմե և ուզբեկական Չաշմա գյուղերի բնակիչները մասնակցում էին սահմանին գտնվող աղբյուրի մաքրման աշխատանքներին՝ գյուղացիների վեճի առարկան աղբյուրի պատկանելությունն է:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչներն ամեն տարի մասնակցում են վիճելի տարածքում գտվող աղբյուրի մաքրման աշխատանքներին, որոնք մշտապես ուղեկցվում են վիճաբանություններով և բախումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG