Մատչելիության հղումներ

Փարիզի Աստվածամոր տաճարին կից հրապարակը մասամբ վերաբացվել է


Ֆրանսիա - Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո, 16-ը ապրիլի, 2020թ.

Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանությունները մասամբ բացել են Փարիզի Աստվածամոր տաճարին կից հրապարակը, որն ավելի վաղ փակվել էր օդի աղտոտվածությունից թունավորման վտանգի պատճառով:

2019 թվականի ապրիլին տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով եկեղեցու տանիքում պահվող 300 տոննա կապարը հալվել և տարածվել էր տարածքում՝ խոչընդոտելով անգամ վերականգնողական աշխատանքները:

Փարիզի իշխանությունները հայտնում են, որ «մաքրման աշխատանքների շնորհիվ տարածքում զգալիորեն նվազեցվել է կապարի պարունակությունն օդում»:

Աստվածամոր տաճարի վերականգնողական աշխատանքները, ըստ երկրի պաշտոնական աղբյուրների, ավարտին կհասցվեն մինչև 2024 թվականը՝ Փարիզում նախատեսված Օլիմպիական խաղերին ընդառաջ:

XS
SM
MD
LG