Մատչելիության հղումներ

Վրաստանն անցնում է սահմանափակումների վերացման հաջորդ փուլին


Վրաստան - Կրոնական արարողություն Թբիլիսի տաճարներից մեկում, 28-ը մայիսի, 2020թ.

Վրաստանը անցնում է հակահամաճարակային սահմանափակումների վերացման հաջորդ փուլին՝ այսօրվանից վերաբացելով առևտրի կենտրոնները, հագուստի և կոշիկի խանութները, բացօթյա ռեստորանները, սրճարանները։ Տնտեսվարողները պարտավորվել են ապահովել հակահամաճարակային հիգիենիկ պայմաններ, փակ տարածքներում դիմակները կշարունակեն մնալ պարտադիր:

Հունիսի 15-ին Վրաստանի կառավարությունը մտադիր է նաև վերագործարկել ներքին զբոսաշրջության ոլորտը, իսկ հուլիսի 1-ից՝ բացել սահմանները միջազգային զբոսաշրջիկների համար, սակայն միայն «անվտանգ» երկրներից կորոնավիրուսի թեստի մասին տեղեկանքի առկայությամբ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 794 է, համաճարակի հետևանքով մինչ օրս մահացել է 12 մարդ:

XS
SM
MD
LG