Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԱ նախկին նախարարի զավակները Լոնդոնում ավելի քան 100 մլն դոլարի գույք ունեն


Ադրբեջանի ԱԱ այժմ նախկին նախարար Էլդար Մահմուդով, 2015թ.
Ադրբեջանի ԱԱ այժմ նախկին նախարար Էլդար Մահմուդով, 2015թ.

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի զավակները Լոնդոնում ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ գույք ունեն՝ այդ թվում 21 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն: Այս մասին ասվում է Հետաքննող լրագրողների միջազգային ցանցի՝ OCCRP-ի, Finance Uncovered-ի և Transparency International-ի համատեղ հետաքննության մեջ:

Լրագրողներին այդ տեղեկատվությունը հասանելի է դարձել Cayman National Bank-ի վրա հաքերային հարձակման հետևանքով գաղտնազերծված անձնական տվյալների բազայի ուսումնասիրության արդյունքում:

Հետաքննության հեղինակները պարզել են, որ շքեղ ունեցվածքը և ակտիվները գրանցված են ադրբեջանցի նախկին պաշտոնյայի որդու և դստեր՝ Անարի և Նարգիզի անուններով:

Մահմուդովը 2015 թվականին պաշտոնանկ արվելուց հետո հանրությանը մինչ օրս չի ներկայացել: Երկրի իշխող ընտանիքի հետ ազգակցական կապեր ունեցող նախկին պաշտոնյայի հրաժարականի հանգամանքների, ապա ենթադրվող ձերբակալության շուրջ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները լռում են: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մահմուդովն առավել բարձր պաշտոն ստանձնելու հավակնություններ ուներ, ինչին հասնելու համար էլ գործի էր դրել երկրի ամենազորեղ գերատեսչությունը՝ հարուցելով անձամբ նախագահ Իլհամ Ալիևի զայրույթը։ Որոշ անանուն վկայությունների համաձայն, Ազգային անվտանգության նախարարությունը վերահսկողության տակ էր պահում երկրի գործարար միջավայրը՝ տարբեր ճանապարհներով փորձելով տիրանալ խոշոր գումարների։

XS
SM
MD
LG