Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 6,2 միլիոնին, մահացել է շուրջ 372 հազար մարդ, բուժվել՝ 2,6 միլիոնը


Ռուսաստան - Պաշտպանիչ դիմակներով կանայք Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի մոտ, 27-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Պաշտպանիչ դիմակներով կանայք Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի մոտ, 27-ը մայիսի, 2020թ.

Այսօր Մոսկվայում վերաբացվելու են առևտրի կենտրոնները, զբոսայգիները և փոքր բիզնեսը: Ռուսաստանի մայրաքաղաքը վերջին խոշոր քաղաքն է երկրում, որը երկու ամիս տևած կարանտինից հետո թուլացնում է սահմանափակումները:

Սահմանափակումների մեղմացումը Մոսկվայում հետևեց նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե կորոնավիրուսի համաճարակը երկրում հասել է գագաթնակետին: Ռուսաստանում այս վարակից զոհվել է շուրջ 4,7 հազար մարդ, վարակվել է ավելի քան 405 հազարը:

Մարդիկ կկարողանան տանից դուրս գալ կարճ ժամանակով՝գնումներ կատարելու, շների հետ զբոսանքի, առավոտյան ժամը 5-9-ն էլ կկարողանան մարզվել, բայց պետք է դիմակ կրեն՝ համաձայն նոր կանոնների: Մոսկվայի իշխանությունները, այդուհանդերձ, հայտարարում են, որ ռեստորանները, սրճարանները և կինոթատրոններն առայժմ փակ կմնան, և մինչև հունիսի 14-ը՝ մայրաքաղաքում կարանտինի ավարտը, թույլ չի տրվի զանգվածային միջոցառումներ անցկացնել:

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 6 միլիոն 170 հազարը, հիվանդությունից մահացել է ավելի քան 372 հազար մարդ, բուժվել՝ 2 միլիոն 642 հազարը:

Բրազիլիայում վարակի նոր դեպքերի և մահածների թվերը շարունակում են աճել:

Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների, մահացության ցուցանիշով Բրազիլիան չորրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից հետո:

XS
SM
MD
LG