Մատչելիության հղումներ

Մերկելը մերժել է G-7 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու Թրամփի հրավերը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է աշխարհի ամենազարգացած յոթ երկրների (G-7) գագաթաժողովին մասնակցելու նպատակով հունիսի վերջին Վաշինգտոն այցելելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերտը մամուլի ասուլիսում ասել է, որ կանցլերը շնորհակալություն է հայտնում հրավերի համար, բայց այսօրվա դրությամբ հաշվի առնելով կորոնավիրուսի ընդհանուր իրավիճակը չի կարող մասնակցել հանդիպմանը։ Միաժամանակ նա նշել է, որ Անգելա Մերկելն, իհարկե, կշարունակի հետևել համավարակի զարգացման իրավիճակին։

Մայիսի 26-ին Սպիտակ տունը հայտարարել էր, թե Թրամփի կարծիքով տնտեսությունը վերաբացելու ավելի լավ օրինակ չի կարող լինել, քան «Մեծ-20»-ի գագաթաժողովը Միացյալ Նահանգներում հյուրընկալելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG