Մատչելիության հղումներ

Երեկ Չինաստանում չի գրանցվել կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք


Չինաստան - Պաշտպանիչ դիմակով ոստիկանը Ժողովրդական համագումարների շենքի մոտ, Պեկին, 27-ը մայիսի, 2020թ․

Չինաստանում երեկ չի գրանցվել կորոնավիրուսի և ոչ մի նոր դեպք։ Այդ մասին հայտնել է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը։

Ընդհանուր հաշվով համավարակի բռնկումից ի վեր Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 82 հազար 995 դեպք, մահացել է 4 հազար 634 մարդ։ 78 հազար 291 հիվանդ ապաքինվել է։

Երեկ հիվանդանոցից դուրս է գրվել ևս 3 հիվանդ։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում է գտնվում 70 մարդ, նրանցից 4-ը ծանր վիճակում են։

Վերջին շրջանում Չինաստանում կորոնավիրուս են հայտնաբերել միայն արտասահմանից ժամանողների մոտ, նրանց ընդհանուր թիվը 1734 է, այդ հիվանդներից 1688-ն արդեն ապաքինվել են, 46 մարդ դեռ մնում է հիվանդանոցներում։

XS
SM
MD
LG