Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում զգուշացնում են ռուսաստանցի ռազմական հաքերների հզոր գրոհի վտանգի մասին


Հաքերային վտանգ, արխիվ
Հաքերային վտանգ, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գործող Ազգային անվտանգության գործակալությունը կառավարության գործընկեր կազմակերպություններին և մասնավոր ընկերություններին նախազգուշացրել է ռուսաստանցի ցանցահենների ծրագրած նոր դավադրության վտանգի մասին։

Ըստ Ազգային անվտանգության գործակալության փորձագետների, ռուսաստանցի հաքերները մշակում են ներխուժման հատուկ գործողություն, որը թույլ կտա «ներթափանցել համակարգչի ենթակառուցվածքը կառավարող օպերացիոն համակարգ և տիրանալ համակարգչին»։

Ազգային անվտանգության գործակալության կիբերանվտանգության բաժնի ղեկավար Դագ Քրեսն ասել է, որ նման գրոհի ենթարկվող համակարգիչները դառնում են շատ խոցելի, և կոչ է արել լրջորեն հաշվի առնել այդ վտանգը։

Ազգային անվտանգության գործակալության տվյալներով, այդ հաքերային ակտիվությունը կապ ունի Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) մաս կազմող հատուկ տեխնոլոգիաների կենտրոնի ռազմական կիբերմասնագետների թիմի հետ, որը հայտնի է «Ավազի որդ» անվամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG