Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը. Փոմփեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Ադրբեջանում ևս մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։

Դրանում մասնավորապես ասվում է․ - «Թեև COVID-19-ը աշխարհին բերել է լրջագույն մարտահրավերներ, ես վստահ եմ, որ Ադրբեջանի ժողովուրդն այն կհաղթահարի արժանապատվորեն և վճռականորեն: Միացյալ Նահանգներն աջակցում է ձեզ և սատարում Ադրբեջանի իշխանությանն ու անկախությանը»:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաև հավելել է, որ «Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը ուս ուսի տված աշխատում են խաղաղություն հաստատել Աֆղանստանում, համատեղ ջանքերով ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG