Մատչելիության հղումներ

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել


COVID-19-ի հետազոտություն, արխիվ

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին:

Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է ասել՝ թթվածնի սատուրացիան (SpO2), ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Միաժամանակ, COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով․ 24 հազար հատ պաշտպանիչ արտահագուստ, 20 հազար հատ ձեռնոց, 14 հազար հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել 250մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց:

Նախորդ շաբաթվա հինգ աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 օնլայն դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել է 2 հազար 21 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու, նաև ասված է հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG