Մատչելիության հղումներ

YouTube-ի միջոցով կանցկացվի միջազգային առցանց կինոփառատոն


Կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց Կաննի կինոփառատոնը, սեպտեմբերին հարցականի տակ է Վենետիկի ու Տորոնտոյի կինոփառատոնների անցկացումը, չնայած կազմակերպիչները դեռ հույսը չեն կորցրել։

Բայց մինչ հարցերի հստակեցումը, որը կախված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված հետագա իրավիճակից, մայիսի 29-ին YouTube-ում մեկնարկելու է հեռավար գլոբալ կինոփառատոն, որը շարունակվելու է 10 օր։

«Մենք միասին ենք» կոչված առցանց կինոփառատոնի կազմակերպիչ Ջեյն Ռոզենտալն ասել է, որ առցանց կինոփառատոնում ընդգրկված են 35 երկրների ավելի քան 100 ֆիլմեր։ Կներկայացվեն նաև հետաքրքիր զրույցներ, հարցազրույցներ, թեժ վիճաբանություններ, որ տեղի են ունենում միայն կինոփառատոնների ժամանակ։

Կինոփառատոնը YouTube-ով հեռարձակվելու է անվճար, բայց հանդիսատեսներին հորդորելու են հանգանակություն կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օժանդակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG