Մատչելիության հղումներ

Դիմակներ՝ հաճախորդների դեմքերով


Հնդկաստան - Ոստիկանը կորոնավիրուսի տեսքով սաղավարտ է կրում՝ բացատրական աշխատանքներն ավելի պատկերավոր դարձնելու համար, Չեննայ, մարտ, 2020թ.
Հնդկաստան - Ոստիկանը կորոնավիրուսի տեսքով սաղավարտ է կրում՝ բացատրական աշխատանքներն ավելի պատկերավոր դարձնելու համար, Չեննայ, մարտ, 2020թ.

Հնդկաստանի հարավում գտնվող Չեննայ քաղաքի լուսանկարչատունը յուրօրինակ ձև է գտել կորոնավիրուսի համավարակի պայմաններում բիզնեսը չկորցնելու համար։

Համավարակի դեմ պայքարը Հնդկաստանում խստացվել է, դիմակ կրելը պարտադիր է, և Չեննայի STM ստուդիան սկսել է հաճախորդների դեմքերով դիմակներ պատրաստել: Հաճախորդին լուսանկարելուց հետո դիմակի վրա տպագրվում է նրա դեմքի ներքին մասը, ու երբ մարդը կրում է այդ դիմակը, նրա դեմքն ասես չի ծածկվում, դիմակին տպագրված լուսանկարի միջոցով երևում են դիմագծերը:

Հաճախորդները գոհ են, իսկ լուսանկարչատունը սպասարկում է ոչ միայն տեղացիներին, այլև պատվերներ է ընդունում:

Հնդկաստանում մինչև մայիսի 31-ը կարանտին է հայտարարված, դպրոցները, առևտրի կենտրոնները, հանրային այլ վայրերը փակ են, չնայած որոշ մարզերում, տեղերում սահմանափակումներն այնքան էլ չեն պահպանվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG