Միջերկրականի երկնքում ռուսական երկու ինքնաթիռներ սահմանափակել են պարեկություն իրականացնող ամերիկյան օդանավի թռիչքը: ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ոչ պրոֆեսիոնալ և անապահով գործողության համար։
Պենտագոնը հայտնում է, որ Су-35 (Su-35) ռուսական երկու կործանիչները միջազգային օդային տարածքում 64 րոպե թռել են ամերիկյան P-8A Poseidon օդանավի թևերին շատ մոտ՝ խանգարելով օդանավի անվտանգ մանևրին:
Միջադեպը տեղի է ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ-ի զինվորականները հայտնեցին, որ Ռուսաստանը կործանիչներ է ուղարկել Լիբիա՝ երկրի արևելքում կռվող ռուսաստանցի վարձկաններին աջակցելու համար: