Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ապրիլին գործազրկությունը 23 տոկոսով աճել է


Կարի արտադրամաս Ռուսաստանում, արխիվ

Անցած ապրիլի ամփոփիչ տվյալներով՝ Ռուսաստանում 4 միլիոն 300 հազար գործազուրկ կա, սա կազմում է աշխատունակ բնակչության 5,8 տոկոսը։ Մարտի համեմատ ապրիլին գործազրկությունը 23 տոկոսով աճել է։ Թվերով արտահայտած՝ ևս 815 հազար մարդ գործազուրկ է դարձել:

Աշխատանքի նախարարության կանխատեսումներով՝ 2020 թվականին գործազուրկների թիվը Ռուսաստանում կարող է անցնել հինգ միլիոնը։

Զբաղվածության ծառայություններում 1 միլիոն 300 հազար մարդ է գրանցված, որից 1 միլիոն 100-ը գործազուրկի նպաստ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG