Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բնակիչը որսորդական հրացանով կրակ է բացել էլցանցի աշխատակիցների վրա


Որսորդական հրացան, արխիվ
Որսորդական հրացան, արխիվ

Ադրբեջանի Մասալինի շրջանի գյուղերից մեկի բնակիչը որսորդական հրացանով կրակ է բացել էլեկտրաբաշխիչ «Ազերիշիգ» ընկերության աշխատակիցների վրա։

Նրանց և բնակիչ Մանսուր Շահմուրադովի միջև վիճաբանություն էր ծագել վարձավճարի հետ կապված, ու Շահմուրադովը կրակ բացելով վիրավորել է էլցանցի աշխատակիցներին։

Լենքորանի շրջանային հիվանդանոցից «Թուրան»-ին ասել են, որ էլցանցի երկու աշխատակից օգնություն ստանալով դուրս են գրվել, իսկ երրորդը ենթարկվել է վիրահատության։ Մանսուր Շահմուրադովը ձերբակալված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG