Մատչելիության հղումներ

«Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը


Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավա

Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ թարմացրել է ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը` առավել շահավետ պայմաններով:

Մասնավորապես, ըստ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի, ռուսական կողմը համաձայնել է գինը իջեցնել մոտ 15 տոկոսով:

«Հաշվի առնելով ոլորտում աճող մրցակցությունը, ինչպես նաև միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը՝ մենք վերանայեցինք գործող պայմանագիրը», - ըստ վրացական լրատվամիջոցների, ասել է Տուրնավան:

Հստակ թվեր նախարարը չի նշել` պնդելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, սակայն հավաստիացրել է, որ գազը կէժանանա մոտ 15 տոկոսով:

Վրաստանը տարիներ շարունակ` 2006-2019 թվականներին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG